ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանն ապացուցում է՝ ԼՂ հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը պատերազմն է. որևէ մեկը չի կարող մեզ հետ խոսել սպառնալիքների, ուժի լեզվով

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանն ապացուցում է՝ ԼՂ հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը պատերազմն է. որևէ մեկը չի կարող մեզ հետ խոսել սպառնալիքների, ուժի լեզվով
08.09.2018 | 14:56

Գերագույն հրամանատարի կարևորագույն հատկությունը և հմտությունը դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է` «Զինուժ» հաղորդաշարին հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ես կարծում եմ, որ սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որին ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությունը, ինչն էլ ուժեղ և մարտունակ բանակի առավելությունն է:


Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, որ իր պատկերացումը պատերազմն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման»,-հավելել է նա: Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի՝ տալու անհրաժեշտ հակահարված, և որ որևէ մեկը չի կարող մեզ հետ խոսել սպառնալիքների, հարկադրանքների, ուժի լեզվով: «Մեր զինվորներին ուզում եմ ասել՝ դուխով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ